#քաղաքացիական անձ

Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից զոհվել է քաղաքացիական անձ

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է ավտոմեքենայի վարորդը։ Դեպքը տեղի է ունեցել Պոսոխովո-Կազինկա ավտոճանապարհին՝ երեկ ցերեկը։ Մարզային օպերատիվ շտաբը հայտնել է, որ տղամարդը մահացել է տեղում, և ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին։