Միրշայմերը՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքների մասին․ ՆԱՏՕ-ն թուլացել է
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը ամերիկյան YouTube ալիքում հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ պատերազմը զգալի վնաս է հասցրել ՆԱՏՕ-ին։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ը ձգտում է կրճատել իր ռազմական ու քաղաքական ներկայությունը Եվրոպայում և ավելի մեծ դեր փոխանցել եվրոպական երկրներին։ Վերլուծաբանը նաև կասկած է հայտնել, որ Եվրոպան կհամաձայնեցնի Ուկրաինայի անդամակցության հարցը դաշինքում։