Չինացի գիտնականները ներկայացրել են գերտաքացմանն դիմացկուն լիթիումային նոր մարտկոց
Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականները ներկայացրել են կերամիկական հիմքով լիթիում-իոնային միկրոմարտկոց, որը կարող է կայուն աշխատել մինչև 150 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում։ Հետազոտողների խոսքով՝ նոր լուծումը բարձրացնում է անվտանգությունը և կարող է կարևոր լինել փոքրածավալ էլեկտրոնիկայի համար։ Մարտկոցը փորձարկումներում դիմացել է նաև մինչև 300 աստիճան կարճատև ջերմային հարվածի՝ առանց աշխատանքի էական վատթարացման։