Մելոնիի հասցեին Սոլովյովի հայտարարությունները սկանդալ են առաջացրել
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին կանչել է ԱԳՆ՝ ռուսական հեռուստատեսությամբ հնչած կոշտ հայտարարությունների պատճառով։ Դրանք վերաբերում էին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին և առաջացրել են դիվանագիտական արձագանք։