Ռոսավիացիան արձագանքել է Կիևի հայտարարություններին՝ նշելով, որ դրանք իրավական ուժ չունեն
Ռուսաստանի դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը՝ Ռոսավիացիան, հրապարակել է NOTAM հաղորդագրություն և հայտարարել, որ Կիևի տարածած փաստաթղթերը Ռուսաստանի օդային տարածքի վերաբերյալ իրավական ուժ չունեն։ Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ ռուսական քաղաքացիական ավիացիան ու օդանավակայանների ցամաքային ենթակառուցվածքը շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով։ Նախաձեռնությունը հաջորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին՝ ուղղված միջազգային ավիափոխադրողներին։