#հյուրանոցային հրդեհ

Կոլկատայի հյուրանոցում բռնկված հրդեհը խլել է 9 մարդու կյանք

Հնդկաստանի Արևմտյան Բենգալի նահանգի մայրաքաղաք Կոլկատայում հինգշաբթի գիշերը հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 9 մարդ զոհվել է, ևս 6-ը՝ տուժել։ Արտակարգ ծառայությունները ժամանել են դեպքի վայր և փորձել են տարհանել շենքի վերին հարկերում մնացած մարդկանց։ Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվել են։