Ռիյադի օդանավակայանը երկու օրում երկրորդ անգամ է հրթիռակոծվել
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադի միջազգային օդանավակայանը երկու օրում երկրորդ անգամ է հարձակման ենթարկվել, հայտարարել են երկրի պաշտոնյաները։ Քինգ Խալիդ միջազգային օդանավակայանի ուղևորային հատվածներից մեկում հրդեհ է բռնկվել, իսկ իշխանությունները հայտնել են տուժածների մասին։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հուսիները՝ նախազգուշացնելով, որ Սաուդյան Արաբիայի օդանավակայաններն ու օդային տարածքը կարող են մնալ թիրախ։