#հրթիռային հարված

Կիևում ռուսական գիշերային հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել

Կիևում գիշերը ռուսական հրթիռային հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է մի քանի ժամ տևած գրոհի, որի ընթացքում արձանագրվել են պայթյուններ քաղաքի տարբեր հատվածներում։ Հրդեհներ են բռնկվել հինգ շրջանում, վնասվել են բնակելի և ոչ բնակելի շենքեր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ։