#հրշեջ

Աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջը իր հասակը վերածել է առավելության

Ֆլորիդայից 32-ամյա Օտումն Կելսոն ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջը, սակայն իր 147 սանտիմետր հասակը նա վերածել է աշխատանքի գործնական առավելության։ Նա ծառայում է Սենթ Փիթի Բիչում՝ որպես հրշեջ-փրկարար, և նշում է, որ այս գործին է եկել երկար տարիներ կորպորատիվ ոլորտում աշխատելուց հետո։ Guinness World Records-ի պաշտոնական ճանաչումը Կելսոն ստացել է այս տարվա հունիսին՝ գործընկերների երկարատև ոգևորիչ կատակներից ու աջակցությունից հետո։