#Հռոմի պապ

Հռոմի պապ Լևոնն արհեստական բանականության դարում մարդու արժանապատվության մասին շրջաբերական կհրապարակի

Հռոմի պապ Լևոնը իր քահանայապետության առաջին խոշոր փաստաթղթում կանդրադառնա արհեստական բանականության արագ տարածմանն ու մարդու պաշտպանության խնդրին։ Վատիկանի հաղորդմամբ՝ հաջորդ շաբաթ ներկայացվելիք շրջաբերականը նվիրված է «արհեստական բանականության դարում մարդկային անձի պաշտպանությանը»։ Ներկայացման միջոցառմանը կմասնակցի նաև ամերիկյան Anthropic ընկերության համահիմնադիր Քրիստոֆեր Օլահը։ Թեման առանձնահատուկ հնչեղություն ունի, քանի որ արհեստական բանականության կարգավորումն ու էթիկական սահմանները դարձել են համաշխարհային քննարկման առանցքային նյութերից մեկը։