ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սպասումով լարվածություն է աճում ՄՔԴ-ի շուրջ
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները մոտ օրերս սպասում են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների՝ ուղղված դատարանի և նրա աշխատակիցների դեմ։ Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը կարող է նաև ճնշում գործադրել անդամ պետությունների վրա՝ նրանց Ռոմի կանոնադրությունից դուրս գալու նպատակով։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը արդեն պատժամիջոցներ էր սահմանել ՄՔԴ-ի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։