Հութիները հրթիռներով ու անօդաչուներով թիրախավորել են Սաուդյան Արաբիան
Եմենի հութի ապստամբները շաբաթ օրը հայտարարել են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածել են Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան Հոդեյդա քաղաքի վրա իրականացված ավիահարվածների։ Թիրախում, ըստ նրանց, եղել են Արամկո ընկերությանը պատկանող օբյեկտներ Յանբու և Ջիզան քաղաքներում։ Լարվածության աճը նոր վտանգ է ստեղծում Կարմիր ծովի և կարևոր ծովային ուղիների համար։