#ՀԷԿ

Նեպալում ջրհեղեղից ինը օր անց ՀԷԿ-ի թունելից երկու մարդ են փրկել

Նեպալում ավերիչ ջրհեղեղից ինը օր անց փրկարարները հեղեղված հիդրոէլեկտրակայանի թունելից ողջ են դուրս բերել երկու մարդու։ Դեպքը տեղի է ունեցել Տրիշուլի ՀԷԿ-ում, որտեղ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տեղական աղբյուրների համաձայն՝ դեռևս կան տեղեկություններ, որ թունելում այլ մարդիկ էլ կարող են գտնվել։