#հավաքորդություն

Աշխարհի ամենափոքր արտադրական մեքենան աճուրդում կարող է վաճառվել 60 հազար ֆունտով

Լոնդոնի աճուրդային շուկա է վերադարձել աշխարհում ամենափոքր արտադրական մեքենաներից մեկը՝ Peel P50-ը, որի արժեքը Iconic Auctioneers-ը գնահատում է մինչև 60 հազար ֆունտ։ 1964 թվականին Մենի կղզում արտադրված այս հազվագյուտ միկրոմեքենան այսօր համարվում է հավաքորդական իր և ունի ոչ միայն տեխնիկական, այլև մշակութային արժեք։ Ըստ մասնագետների՝ պահպանված օրինակների թիվը շատ փոքր է, ինչն էլ բարձրացնում է դրա գինը։