#Համաշխարհային պարենի ծրագիր

ՄԱԿ-ը զգուշացնում է՝ ուժեղ Էլ Նինյոն կարող է սրել համաշխարհային սովը

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը զգուշացրել է, որ ուժեղ Էլ Նինյո եղանակային երևույթը մինչև հաջորդ տարվա վերջ կարող է ևս մոտ 49 միլիոն մարդու մղել սուր սովի։ Գերատեսչության գնահատմամբ՝ ամենախոցելի 45 երկրներում պարենային անապահովության մակարդակը կարող է հասնել 274 միլիոն մարդու։ Ծրագիրը մտահոգություն է հայտնում հատկապես Կենտրոնական Ամերիկայի, Հարավային Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար։