Հայաստանից ԱՄԷ կարտահանեն շաբաթական մինչև 40 տոննա թարմ մրգեր և բանջարեղեն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հաջորդ ամսվանից Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ կսկսվի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը։ Նախատեսվում է, որ շաբաթական մատակարարումների ծավալը կհասնի մինչև 40 տոննայի։ Նոր ուղղությունը կարող է նպաստել հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման ընդլայնմանը արտաքին շուկաներում։