#Գետամեջ

Կոտայքում կանխվել է հրդեհի տարածումը, հայտնում է ՆԳՆ-ն

Նոյեմբերի 4-ին, ժամը 20։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Գետամեջ գյուղում գտնվող գործարաններից մեկում բռնկված հրդեհի մասին։ ՆԳՆ տվյալներով՝ հրշեջ-փրկարարները գործել են արագ, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Տեղում իրականացվել են հրդեհաշիջման և անվտանգության ապահովման աշխատանքներ։