Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Ադրբեջանի արևմուտքում՝ Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստում գիշերը պայթյուն է տեղի ունեցել։ Դրանից հետո բռնկվել է հրդեհ, որը մարելու ուղղությամբ ներգրավվել են երկրի արտակարգ իրավիճակների, պաշտպանության և ներքին գործերի մարմինները։ Միջադեպի պատճառների և հնարավոր վնասների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։