Թրամփը վստահ է՝ կարող է նպաստել Ուկրաինայի հակամարտության ավարտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը GB News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է նպաստել Ուկրաինայում ընթացող հակամարտության ավարտին։ Նրա խոսքով՝ ինքը կարծում է, թե այդ նպատակին հնարավոր է հասնել։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ վստահ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ պատերազմը դադարեցնելու կարողությանը և ասել էր, որ կապ է պահպանում երկու առաջնորդների հետ։