#Գ7

Մակրոնը զգուշացրել է Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների սաստկացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հայտարարել է, որ Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքները Եվրոպայի և Ֆրանսիայի նկատմամբ վերջին շաբաթներին սրվել են։ Նրա խոսքով՝ կառավարությանը հանձնարարվել է ուժեղացնել կարևոր ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմարդյունաբերական ու տեխնոլոգիական օբյեկտների պաշտպանությունը։ Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան կքննարկի էներգետիկ անվտանգության հարցերը G7-ի շրջանակում։