#Fox News

Fox News. ԱԴԾ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ խորշելով նրանց ազդեցությունից

Fox News-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ներքին ուժային կառույցներում խորանում է լարվածությունը բանակի և Անվտանգության դաշնային ծառայության միջև։ Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ ԱԴԾ-ն զերծ է մնում բարձրաստիճան զինվորականների անվտանգությունը լիարժեք ապահովելուց՝ մտավախությամբ, թե նրանք կարող են ինքնուրույն քաղաքական և ուժային ազդեցություն ձեռք բերել։ Նման տարաձայնությունները, ըստ հրապարակման, նոր երանգ են հաղորդում Մոսկվայի ուժային համակարգի ներսում առկա մրցակցությանը։