#ֆոտոգրաֆիա

Meet Dilijan-ը սկսում է «Meet Dilijan × Creators» ստեղծարար արշավը

Meet Dilijan-ը մեկնարկում է հինգշաբաթյա «Meet Dilijan × Creators» արշավը և հրավիրում է Դիլիջանի բնակիչներին ու քաղաքի հետ կապ ունեցող ստեղծագործողներին ներկայացնելու քաղաքը իրենց աչքերով։ Նախաձեռնությունը նպատակ ունի միավորել դիզայներներին, արվեստագետներին, լուսանկարիչներին և այլ հեղինակների՝ Դիլիջանի ինքնատիպ միջավայրը նոր ձևերով պատկերելու համար։ Արշավը բաց է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են կիսվել իրենց տեսլականով և ներդրում ունենալ քաղաքի մշակութային ներկայության հարստացման գործում։