Անգլիայի բանկի ղեկավարը զգուշացրել է՝ արհեստական բանականությունը կարող է խաթարել համաշխարհային տնտեսությունը
Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին, որը միաժամանակ գլխավորում է միջազգային Ֆինանսական կայունության խորհուրդը, զգուշացրել է, որ արհեստական բանականության առաջատար մոդելները կարող են վտանգել համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությունը։ Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիաները ցուցաբերում են աճող ինքնավարություն, խնդիրների լուծման կարողություն և անգամ սպառնալիքային ներուժ։ Նախազգուշացումը հնչել է G20 երկրների ֆինանսների նախարարներին և կենտրոնական բանկերի ղեկավարներին ուղղված նամակում։