Կալիֆոռնիայում կործանվել է F-35B կործանիչը, օդաչուն հաջողությամբ կատապուլտացվել է
ԱՄՆ ծովային հետևակը հայտնել է, որ F-35B տեսակի գերժամանակակից կործանիչը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում գտնվող Միրամար ռազմակայանի շրջակայքում։ Օդաչուն նախքան կործանումը հաջողությամբ կատապուլտացվել է և տեղափոխվել բժշկական հաստատություն։ Միջադեպը գնահատվել է որպես «Class A mishap», այսինքն՝ ամենածանր կարգի վթարային դեպք։