Եվրոպական բանկիրները մտահոգվել են ԱՄՆ-ի քաղաքականության անորոշությունից
Եվրոպացի բանկիրները հանդիպումից հետո մտահոգություն են հայտնել Միացյալ Նահանգների ֆինանսական քաղաքականության շուրջ՝ նշելով Վաշինգտոնի անորոշ մոտեցումները։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրանց անհանգստացնում են Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունը, ԱՄՆ ֆինանսների նախարարության հնարավոր միջամտությունը արտարժույթի շուկաներին և սվոփ-գծերի քաղաքականացման վտանգը։ Մասնակիցների գնահատմամբ՝ այդ գործոնները կարող են թուլացնել Դաշնային պահուստային համակարգի անկախությունը և վնասել համաշխարհային ֆինանսական կայունությանը։