#երկրաշարժ

Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այցը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակում։