Էր-Ռիյադում հզոր պայթյուն է գրանցվել
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում հզոր պայթյուն է լսվել, հաղորդում է Սինհուա գործակալությունը։ Պայթյունից քիչ առաջ մայրաքաղաքային շրջանում միացվել են ահազանգման համակարգերը։ Դեպքի հետևանքների և տուժածների մասին դեռ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։ Իրանական IRNA-ն չի բացառել, որ պատճառը եղել է Եմենի հուսիթների արձակած հրթիռը։