#էլեկտրական ավտոմեքենաներ

Volvo-ն նոր ծրագրային թարմացմամբ վարորդներին կզգուշացնի ճանապարհի վտանգների մասին

Շվեդական Volvo-ն իր EX60, EX90 և ES90 էլեկտրական մոդելների համար ներկայացրել է նոր հեռակա ծրագրային թարմացում, որը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային անվտանգությունը։ Համակարգը վարորդներին նախապես կզգուշացնի խոշոր կենդանիների, հետիոտների, հեծանվորդների, ճանապարհային աշխատանքների և վթարների մասին։ Ընկերությունը նշում է, որ Connected Safety տեխնոլոգիան գործում է արդեն 2016 թվականից, իսկ նոր հնարավորությունները շարունակում են մեքենան ծրագրային միջոցներով ընդլայնելու միտումը։