#Էկվադոր

ԱՄՆ-ը պատրաստ է սերտել պայքարը դաշնակիցների հետ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այց է կատարել Էկվադոր և ողջունել այդ երկրի հետ համագործակցությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է գործել դաշնակիցների հետ համատեղ և նրանց օրենքներին համապատասխան, սակայն չի բացառում ուժի կիրառումը ծովում գործող թիրախների դեմ։ Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը շարունակում է միջազգային ջրերում նավերի դեմ մահաբեր հարվածների իր քարոզարշավը։