#ձայնի կլոնավորում

Դերասանները կոչ են անում պաշտպանել մարդկային ձայնը արհեստական բանականությունից

Նիկոլա Քոուլան, Հյու Բոննիվիլը և Մեթ Լուկասը միացել են նախաձեռնության, որը կոչ է անում օրենքով պաշտպանել մարդու ձայնի իրավունքը։ Մոտ 80 մարդ բաց նամակ է ստորագրել Մեծ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմին՝ պահանջելով սահմանափակել արհեստական բանականության միջոցով ձայնի պատճենումը։ Նախաձեռնությունը նպատակ ունի կանխել այն կիրառությունը, երբ տեխնոլոգիան կարող է վերարտադրել իրական մարդու ձայնը առանց նրա համաձայնության։