ԱՄՆ զինուժը Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի բեռնափոխադրում կատարող նավակին
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հարվածի հետևանքով սպանվել է երկու մարդ՝ թմրանյութերի շրջանառության դեմ գործողության շրջանակում։ Վաշինգտոնը պնդում է, որ վերջին ամիսներին նման հարվածները մաս են կազմում նարկոթրաֆիքինգի դեմ լայնածավալ արշավի։