#Դոնբաս

Զելենսկին ծաղրել է Դոնբասը գրավելու Մոսկվայի հերթական խոստումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ռուսական զորքերը արդեն 15 անգամ փորձել են սահմանված ժամկետում գրավել Դոնեցկի մարզը, սակայն չեն հաջողել։ Նրա խոսքով՝ Մոսկվայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Դոնբասով մոլուցքի մեջ, մինչ Ռուսաստանում խորանում է վառելիքի ճգնաժամը։ Զելենսկին զգուշացրել է, որ եթե Կրեմլը չդադարեցնի պատերազմը, ապա հերթական վերջնաժամկետը ևս կտեղափոխվի։