#ԴՆԹ

Քառասնամյա հին սպանության գործը բացահայտել են աղբից վերցված ԴՆԹ-ով

Տեխաս նահանգի Գրեյփվայն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 79-ամյա Քոլորադոյից մի տղամարդու՝ 1981 թվականի բորտուղեկցորդուհի Բևերլի Բրյոնոյի սպանության գործով։ Քննիչները պնդում են, որ կասկածյալի աղբից վերցված շշերի ԴՆԹ-ն համընկել է տարիներ շարունակ պահված ապացույցների հետ։ Գործը վերաբացվել էր նոր փորձագիտական մեթոդներով՝ այն բանից հետո, երբ նախորդ տարիներին ստացված արդյունքները չէին բերել նույնականացման։