#դիվանագիտական միջադեպ

Ադրբեջանը դատապարտել է Ռուսաստանում իր դեսպանության հյուրատան մոտ տեղադրված սադրիչ պատկերները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի Դաշնությունում իր դեսպանության հյուրատան առջև անհայտ անձանց կողմից տեղադրված՝ երկրի դեմ ուղղված սադրիչ բնույթի պատկերները։ Բաքուն կոչ է արել ռուսական իրավապահ մարմիններին տալ պատշաճ իրավական գնահատական և ապահովել միջադեպի ամբողջական քննությունը։ Ադրբեջանական կողմը նաև պահանջել է կանխել նման դեպքերի կրկնությունը։