#Դենիս Ռոս

Հորմուզի նեղուցի շուրջ փոխզիջումը կարող է դառնալ հրադադարի բանալին․ Դենիս Ռոս

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության նվազեցման ամենաիրատեսական ուղին կարող է լինել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար սահմանվող վճարների շուրջ փոխզիջումը, հայտարարել է ամերիկացի նախկին բանակցող Դենիս Ռոսը։ Նա այդ կարծիքը հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ նման քայլը կարող է բացել պատերազմի դադարեցման շուրջ ավելի լայն համաձայնության ճանապարհը։