Ֆրանսիայում հարցաքննության են կանչել Իլոն Մասկին՝ X-ում մանկական բռնության պատկերների գործով
Ֆրանսիայի դատախազությունը Իլոն Մասկին և X-ի նախկին ղեկավար Լինդա Յակարինոյին հրավիրել է «կամավոր հարցաքննության»՝ հարթակում մանկական սեռական բռնության նյութերի և դիպֆեյք բովանդակության տարածման վերաբերյալ քննության շրջանակում։ Գործը վերաբերում է X-ի գործունեությանն ու հնարավոր անօրինական նյութերի վերահսկմանը։