Նեպալում հեղեղից հետո անհետ կորածների թվում են 33 բրիտանացիներ
Նեպալ-Տիբեթ սահմանին տեղի ունեցած հանկարծակի հեղեղից հետո անհետ կորածների թվում են ավելի քան 400 ճանապարհորդներ, որոնց մեջ՝ 33 բրիտանացի։ Նեպալի զբոսաշրջության խորհուրդը հայտնում է, որ անհետ կորածների շարքում կա նաև 13-ամյա աղջիկ։ Ջրհեղեղը գրանցվել է Բհոտե Կոշի գետի Տիբեթյան կողմում՝ տեղական ժամանակով չորեքշաբթի առավոտյան։