#Բրիտանական խորհուրդ

20 դպրոցների անգլերենի ուսուցիչներ հավաստագրվել են որպես վերապատրաստող մասնագետներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը իրականացրել է ուսուցիչ վերապատրաստողների հավաստագրման առցանց ծրագիր։ Ծրագրի արդյունքում անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ։ Նախաձեռնության նպատակը դպրոցներում անգլերենի դասավանդման որակի բարձրացումն ու տեղական մասնագիտական ներուժի ամրապնդումն է։ Սա կարևոր քայլ է հանրակրթության համակարգում շարունակական մասնագիտական զարգացման մեխանիզմների ընդլայնման ուղղությամբ։