#Bristol Myers Squibb

Աստրազենեկան բանակցում է Բրիստոլ Մայերս Սքուիբի հետ՝ հնարավոր հսկայական միավորման շուրջ

Բրիտանական AstraZeneca-ն վերջին ամիսներին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի Bristol Myers Squibb ընկերության հետ հնարավոր միավորման շուրջ, որը կարող է ստեղծել ավելի քան 300 միլիարդ ֆունտ արժողությամբ դեղագործական հսկա։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ նշելով, որ գործարքը կարող է դառնալ ոլորտի պատմության խոշորագույններից մեկը։ Եթե այն կայանա, նոր ընկերությունը կդառնա աշխարհի չորրորդ խոշորագույն դեղագործական խումբը։ Սակայն բանակցությունները դեռ կարող են ձգձգվել կամ նույնիսկ ձախողվել՝ հակամենաշնորհային խիստ ստուգումների պայմաններում։