#բևեռափայլ

Մոսկվայի մարզում խոստացել են բևեռափայլ դիտելու հնարավորություն

Մոսկվայի մարզի բնակիչներին առաջիկա գիշերը կարող է հաջողվել դիտել բևեռափայլ, եթե եղանակային ու լուսային պայմանները նպաստեն դրան։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային ֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։ Նրա խոսքով՝ երևույթը սպասվում է սեպտեմբերի 8-ից 9-ի գիշերը, իսկ Մոսկվայում այն գրեթե հաստատ չի երևա քաղաքային լուսային աղտոտվածության պատճառով։