Սուրեն Պապիկյանը ՊՆ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է պաշտպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումներ և ծանոթացել նրանց աշխատանքի ընթացքին։ Նա նաև եղել է ԱԹՍ ու կապի զորքերի ուսումնական կենտրոններում՝ գնահատելով անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու ծառայության կազմակերպումը։ Այցի ընթացքում նախարարն ընդգծել է գործառնական կարգապահության և պատրաստականության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը։