#ատամնափառ

Էլեկտրական ատամի խոզանակները արդյո՞ք արդյունավետ են, քան ձեռքայինները

Ատամների առողջությունը սերտորեն կապված է ընդհանուր առողջության հետ, ուստի ամենօրյա խնամքը կարևոր է ոչ միայն գեղեցիկ ժպիտի, այլև լնդերի և բերանի հիգիենայի համար։ Բրիտանացի ատամնաբույժ Եվա Կաստրո Պերեան բացատրում է, թե ինչու ձեռքային խոզանակը հաճախ չի մաքրում դժվար հասանելի հատվածները։ Նրա խոսքով՝ էլեկտրական ատամի խոզանակը կարող է օգնել ավելի խորքային և կարգապահ մաքրման միջոցով։