#առողջական վիճակ

Լայոնել Ռիչին առողջական միջադեպից հետո հետաձգեց առաջիկա համերգները

77-ամյա երգիչ Լայոնել Ռիչին բժիշկների խորհրդով հետաձգել է իր առաջիկա երկու համերգները, այն բանից հետո, երբ Մինեսոտայի Սենթ Փոլ քաղաքում բեմի վրա ինքնազգացողության վատացում է ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել նրա նոր շրջագայության առաջին համերգի ընթացքում, որը նա անցկացնում է Earth, Wind & Fire խմբի հետ։ Կազմակերպիչները հայտնել են, որ արտիստը պետք է հանգստանա և լիովին վերականգնվի, իսկ հետաձգված համերգների նոր ժամկետները կհրապարակվեն ավելի ուշ։