#արհեստական բջիջներ

Լաբորատոր ԴՆԹ-ով ստեղծված բջիջները մոտեցնում են արհեստական կյանքի գաղափարը

Գիտնականները հայտարարել են, որ լաբորատորիայում ստեղծված ԴՆԹ-ով աշխատող մանր սֆերաներ են մշակել, որոնք կարող են սնվել, աճել և բաժանվել։ Հետազոտությունը, ըստ հեղինակների, մոտեցնում է այն նպատակին, երբ հնարավոր կլինի զրոյից ստեղծել կենսաբանական համակարգեր։ Նման ձեռքբերումները կարող են երկարաժամկետ հեռանկարում կարևոր լինել դեղագործության, սննդարդյունաբերության և վառելիքի արտադրության համար։