#արեգակնային խավար

Եվրոպան 27 տարի անց ականատես եղավ լիակատար արեգակնային խավարի

Եվրոպայի մի շարք երկրներում և Հյուսիսային Ամերիկայում միլիոնավոր մարդիկ հետևեցին արեգակնային խավարման հազվագյուտ երևույթին։ Լուսինը անցավ Արեգակի դիմացով՝ մի քանի րոպեով մթագնելով երկինքը և առաջացնելով «կրակե օղակի» տպավորիչ պատկերը։ Խավարման առավել հստակ տեսարանները սպասվում էին Իսպանիայի հյուսիսում և կենտրոնում, ինչպես նաև Գրենլանդիայի ու Իսլանդիայի մի հատվածներում՝ եղանակի բարենպաստ լինելու դեպքում։