Իրանն առաջարկում է Արասի գոտին դարձնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարթակ
Երևանում ընթացող ARMENIA EXPO միջազգային ցուցահանդեսում Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավար Հադի Մողադամզադեն ներկայացրել է հարևանների հետ տնտեսական համագործակցության ընդլայնման առաջարկներ։ Նրա խոսքով՝ գոտու աշխարհագրական դիրքը, արդյունաբերական ներուժը և բազմաճյուղ հնարավորությունները կարող են հիմք դառնալ ավելի լայն տարածաշրջանային գործընկերության համար։