#անձրևաջրի հավաքում

Պուերտո Ռիկոյում ջուրը կիսում են, մինչ անձրևաջուրը մնում է չօգտագործված

Պուերտո Ռիկոն բախվել է պատմական երաշտի, որի հետևանքով իշխանությունները սկսել են ջրի խիստ սահմանափակումներ կիրառել կղզու հյուսիս-արևելքում։ Հուլիսը գրանցվել է որպես ամենաչոր ամիսը, իսկ հազարավոր ընտանիքներ արդեն տևական ժամանակ կայուն ջրամատակարարում չեն ունեցել։ Մասնագետները նշում են, որ խնդիրը խորացնում է ոչ միայն կլիմայական ճգնաժամը, այլև հնացած ենթակառուցվածքը և ջրային պաշարների վատ կառավարումը։ Նրանց կարծիքով՝ կղզում ընկնող առատ անձրևները կարող էին դառնալ ավելի գործուն պաշտպանություն նման ճգնաժամերից։