#Անահիտ Մանասյան

Կանանց իրավունքները հավասար հնարավորության հարց են․ ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված քննարկմանը։ Իր ելույթում նա շեշտել է, որ կանանց իրավունքները չպետք է դիտվեն որպես արտոնություն, այլ՝ որպես հավասար հնարավորությունների և արժանապատիվ մասնակցության նախապայման։ Միջոցառումը միտված էր խթանելու երիտասարդ կանանց առաջնորդությունը և հանրային կյանքում նրանց դերակատարության ընդլայնումը Հայաստանում։