OpenAI-ն քննարկում է ԱՄՆ կառավարությանն բաժնեմաս տրամադրելու հնարավորությունը
OpenAI-ն, ըստ մամուլի հրապարակման, քննարկում է ԱՄՆ կառավարությանը ընկերության 5 տոկոս բաժնեմաս տրամադրելու տարբերակը։ Financial Times-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության շուրջ խոսակցությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ արհեստական բանականության ոլորտի խոշոր ընկերությունները փորձում են ամրապնդել հարաբերությունները Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Սեմ Ալթմանը, ըստ աղբյուրների, կարծում է, որ այդ քայլը կարող է ամերիկյան հանրությանը ուղղակիորեն մասնակից դարձնել արհեստական բանականության բերած տնտեսական արդյունքներին։