#ԱՄՆ-Իսրայել լարվածություն

Իրանը սկսում է ազգային սուգ՝ Խամենեիի հուղարկավորության օրերին հնարավոր է զանգվածային մասնակցություն

Իրանը սկսել է բազմօրյա հանրային սուգ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, որը, ըստ պաշտոնական հայտարարությունների, տեղի է ունեցել փետրվարին ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածների հետևանքով։ Թեհրանում նախատեսվող հուղարկավորության արարողություններին, իշխանությունների գնահատմամբ, կարող է մասնակցել մինչև 20 միլիոն մարդ։ Իրանն այս օրերին զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ որևէ հարվածի դեպքում խոստանալով կոշտ պատասխան։